ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Երևանյան մաշկաբանական ընթերցումներ»․ միջազգային գիտաժողով բժշկական բուհում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։
«Երևանյան մաշկաբանական ընթերցումներ» խորագիրը կրող միջազգային հանդիպումը կազմակերպվել էր պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (ասոցիացիայի նախագահ՝ բ․գ․դ․, պորֆեսոր Խ․Մ․ Խաչիկյան), ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պորֆեսոր Խ․Մ․ Խաչիկյան) և Մաշկաբանների հայկական ասոցիացիայի (ասոցիացիայի նախագահ՝ Հ․Ա․ Հովհաննիսյան) կողմից՝ հանդիսանալով այս ոլորտում անցկացվող տասնմեկերորդ գիտագործնական միջոցառումը։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց գիտաժողովի պատվավոր նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև առաքելություն լինել վերջին 100 տարվա ընթացքում բժշկագիտական համայնքում ձևավորված ավանդույթների կերտողն ու պահապանը, լինել Հայաստանի բժշկագիտական համայնքի, «Սպիտակ բանակի» հիմնադիրը, որը զանազան փորձությունների ժամանակ ամուր կանգնեց՝ ի պաշտպանություն իր ժողովրդի», - ընդգծեց բուհի ղեկավարը։
Նրա խոսքով՝ բժշկագիտության զարգացումը բժշկական համալսարանի և բոլոր համալսարանական բժշկական հաստատությունների պատերի ներքո թույլ է տվել այսօր Հայաստանում խոսել զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բժշկության մասին։ «Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա նախանշել մաշկաբանության ոլորտի նոր ուղղություններ», - եզրափակեց Արմեն Մուրադյանը՝ հիշատակելով ոլորտի հիմնադիրներին և միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ Խաչիկ Խաչիկյանը վստահեցրեց, որ գիտաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի, Ռուսաստանի և Լատվիայի միջև մաշկաբանության ոլորտում համագործակցության զարգացմանը։ «Հուսով եմ, որ գիտաժողովի արդյունքները զգալի ներդրում կլինեն մաշկավեներաբանության և դերմատոսկոպիայի ոլորտներում։ Դա հայ մասնագետներին հնարավորություն կտա ինտեգրվել միջազգային բժշկական համայնքին», - հավելեց նա։
Խաչիկ Խաչիկյանը ներկայացրեց Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պատմության հիմնական հանգրվանները և կայացման փուլերը։
Գիտաժողովի ընթացքում մաշկավեներաբանության հիմնախնդիրները ներկայացնելիս և դրանց զարգացման հեռանկարները նախանշելիս առանձնահատուկ ուշադրության արժանացան դերմատոսկոպիայի և դերմատոօնկոլոգիայի ոլորտները։
Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար Իռենա Շլիվկոն տեսակամրջի միջոցով միացավ միջոցառման մասնակիցներին և ներկայացրեց «Վարդագույնը դերմատոսկոպիայում» խորագրով զեկույցը։
Մասնագիտական զեկույցներով հանդես եկան նաև Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի աշխատակից Օքսաննա Գառանինան «Մելանոմա-Յունիտ-Մոսկվա» իսրայելական գիտական բժշկական կենտրոնի կլինիկական-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, գլխավոր ուռուցքաբան, Մելանոմայի հիմնախնդիրներով մասնագետների ասոցիացիայի կառավարչության անդամ Իգոր Սինելնիկովը, NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ Ալեքսեյ Գետմանը, ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ Միխայիլ Ուստինովը, ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դեցենտ, Մ․Վ․ Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ԲԳԿ բժիշկ-դերմատովեներոլոգ, Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ Աննա Միչենկոն, կանխարգելիչ դերմատոօնկոլոգիայի և դերմատոսկոպիայի մագիստր, Լատվիական համալսարանի ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն, Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ Ռայմոնդ Կառլսը։
|
Կարդացեք նաև
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն